Դեմո-ռենդեր

Դեմո-ռենդեր

Մեկը այն պատճառներից, թե ինչու մեր սերվիսի օգտագործողների 97% մնում է Animarender.com-ի հետ ընդմիշտ, դա ցանկացած տեսակի առաջադրանքի համար անվճար թեստային ռենդեր կատարելու հնարավորությունն է, որը մենք անվանում ենք Դեմո-ռենդեր: Մենք ուրախ ենք տրամադրել ցանկացած տեսարան անվճար թեստավորելու հնարավորություն՝ կարգավորումների ճշգրտությունն ու ռենդերի արդյունքը ստուգելու համար, նաև ստանալու ռենդերի արժեքի ավելի ճշգրիտ գնակատականը:

Animarender.com-ը խորհուրդ է տալիս օգտվել անվճար դեմո-ռենդերից ֆերմայի աշխատանքային գործընթացի ու նոր օգտագործողների սպասելիքների համապատասխանության թեստավորման համար: Դեմո-ռենդերը կօգնի բոլոր օգտագործողներին համոզվել, որ վերջնական արդյունքները 100%-ով ճշգրիտ կլինեն:

Ինչպե՞ս օգտվել Դեմո-ռենդերից:

Կայքի կամ AnimaManager հավելվածի միջոցով նախագծը ռենդերի ուղարկելու ժամանակ «Դեմո-ռենդեր» չեկբոքսում սրանկյուն նիշ դրեք և առաջադրանքը կուղարկվի անվճար ռենդեր թեստավորման:

Ինչպե՞ս է դա աշխատում:

Դեմո-ռենդերը կարելի է օգտագործել ցանկացած տիպի առաջադրանքի (ստատիկ տեսախցիկ կամ անիմացիա), ցանկացած տիպի (CPU կամ GPU) ռենդերինգի և սոֆթի համար: Մենք համաձայն ենք անվճար թեստեր անցկացնել ինչպես առաջադրանքը կայքի, այնպես էլ մեր հատուկ AnimaManager հավելվածի միջոցով ուղարկելու ժամանակ:

Ես ի՞նչ եմ շահում Դեմո-ռենդերի դեպքում:

Եթե ռենդերի է ուղարկված 1 կադր, ապա այն ռենդերացված կլինի համապատասխան կարգավորումների, և դուք կստանաք վատերմարկաներով անվճար 640 px պատկեր ցածր թույլտվությամբ՝ ճշգրության գնահատականի համար: Ընդ որում, առանց վատերմարկաների, լիակատար թույլտվության կադրը հնարավոր է գնել վայրկյանապես և ճիշտ գնով:

demorender sample

Եթե դուք ռենդերի եք ուղարկել անիմացիայի կադրերի դիապազոն (օրինակ՝ 0-500), ապա համակարգը կռենդերացնի 3 կադր համապատասխան ձեր կարգավորումների (առաջին, միջին և վերջին - 0,250,500), և դուք կկարողանաք դրանք տեսնել վատերմարկաներով ցածր թույլտվությամբ: Ֆերման կհաշվի յուրաքանչյուր կադրի միջին տևողությունը և կկատարի կադրերի որջ դիապազոնի ռենդերի արժեքի մոտավոր հաշվարկը: Դուք կարող եք կատարել որջ դիապազոնի ռենդերը, եթե նախնական գնահատականը ձեզ բավարարում է:

Ռենդերի արժեքի գնահատումը Դեմո-ռենդերի ժամանակ

Ցանկացած առաջադրանքի խորը գնահատականի համար մենք առաջարկում ենք օգտագործել մեր հաշվարկիչը: Ցավոք, այս պահին գոյություն չունեն հավաստի միջոցներ ռենդերի տևողությունը գնահատելու համար, իսկ դա նշանակում է, որ ռենդերի արժեքը ևս՝ մինչ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:
Դեմո-ռենդերի ժամանակ, եթե մեկ պատկեր ունեք, դուք հնարավուրություն եք ստանում առանց ռիսկերի, առանց վճարելու կադրն ամբողջությամբ ռենդերացնել և ակնթարթորեն գնել արդյունքը, եթե գինը ձեզ բավարարում է:

Անիմացիաների արժեքի գնահատումը Դեմո-ռենդերի օգնությամբ կրում է մոտավոր բնույթ և ոչ մի պարագայում չի կարող դիտվել որպեք արժեքի երաշխիք, ծառայությունների օֆերտա ֆիքսացված գներով և այլն:

Սահմանափակումներ Դեմո-ռենդերի օգտագործման ժամանակ

Օգտագործողը միաժամանակ կարող է Դեմո-ռենդերի ուղարկել 1 առաջադրանք, բայց Դեմո-ռենդերի ընդհանուր քանակը մեկ օրում, մեկ ամսում սահմանափակ չէ: Առանձին դեպքերում մեր ալգորիթմները, կասկածելի ակտիվության դեպքում, կարող են արգելափակել կամ սահմանափակել անվճար թեստային ռենդերի օգտագործումը մեր ֆերմայում: Օրինակ, եթե կանոնավոր կերպով կատարել տասնյակ Դեմո-ռենդերներ, բայց չեք գնել արդյունքներն և չեք լիցքավորել ակաունթի հաշվեկշիռը:

Փորձել